Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Նոր Հռոմի Պապը գուցե ավելի շուտ ընտրվի

Նոր Հռոմի Պապը գուցե ավելի շուտ ընտրվի
16.02.2013 | 23:24

Վատիկանի ներկայացուցիչները նշել են, որ քննարկում են նոր Պապի ընտրության ժամկետները, և շատ հնարավոր է, որ Հռոմի նոր Պապն ընտրվի նախատեսվածից շուտ։ Կաթոլիկ եկեղեցու գործող առաջնորդ Բենեդիկտոս 16-րդն իր լիազորությունները վայր կդնի փետրվարի 28-ին։ Նոր Պապը կընտրվի 117 կարդինալների խորհրդի կողմից։
Գործող կանոնների համաձայն, ժողովը պետք է կայանա մարտի 15-ից ոչ շուտ՝ Պապի մահից կամ հրաժարականից 15-20 օր հետո։ Վատիկանի ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին հայտարարել է, որ Վատիկանը քննարկում է այս կարգի փոփոխության հարցը։

Դիտվել է՝ 1272

Մեկնաբանություններ